211652_close_icon
views-count125396 դիտում article-date 22:58 11-02-2020

Արտառոց դեպք Երևանում. ոստիկանությունը փնտրում է 31-ամյա Ընծային, ով 4 տարի շարունակ սեփական կնոջը պարբերաբար ստիպել է սեռական հարաբերութուններ մատուցել անծանոթ անձանց և գումարը տալ իրեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչութան, մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչութան, թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ունենալով, այնուհետև համատեղ գործողություններ կատարելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժին են հրավիրել Երևանի բնակչուհի, Հ. Մ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2016 թ.-ի ապրիլից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում իր ամուսինը՝ 31-ամյա Ընծա Մ-ն, սպառնալիքներով և ծեծի ենթարկելով, պարբերաբար ստիպել է իրեն սեռական հարաբերություններ մատուցել իրեն անծանոթ անձանց ու ստացված գումարը տալ իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ընծա Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ, որից հետո պարզ կլինի Հ. Մ.-ի հայտնած տեղեկութունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր