հիմնական կայք
Լրահոս

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը ջախջախելով հասավ եզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը ջախջախելով հասավ եզրափակիչ Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալից արդեն մեկ քայլ է բաժանում, հայտնում է Armsport.am-ը:


Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 8-1 հաշվով հաղթեց ֆին Կուոսմանենին՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը կվիճարկի Գոլովին-Խախելաշվիլի զույգի հաղթողի հետ: Առաջին խաղափուլից հետո հաշիվը 7-0 էր: Երկրորդում մրցակիցը պարտերից չկարողացավ գլորել մեր չեմպիոնին, իսկ Արթուրը մեկ միավոր վաստակեց ու հաղթեց ընդհանուր 8-1 հաշվով:

Հիշեցնենք, որ Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում, 9-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է, իսկ 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք