211652_close_icon
views-count5187 դիտում article-date 18:45 11-02-2020

Ռուսաստանցի միլիարդատերը անգնահատելի նվեր է արել ՄՕԿ-ին

Այս լուսանկարը պատմական է: Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130 –ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին: Ձեռագիրը բովանդակում է Կուբերտենի ելույթը` 1892թ. Սորբոնի համալսարանում , երբ նա ընդամենը 29 տարեկան էր: Ելույթում նա ներկայացրել է ժամանակակից օլիմպիական խաղերը վերականգնելու ծրագիրը: ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել Ալիշեր Ուսմանովին ` թանգարանը անգնահատելի նմուշով հարստացնելու համար: Այս ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի համար յուրատեսակ մանիֆեստ է, որի ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր