211652_close_icon
views-count97192 դիտում article-date 14:11 11-02-2020

Արտակարգ իրավիճակ Գորիսում. քաղաքի գրեթե բոլոր ճանապարհներին տիրում է մերկասառույց, գորիսեցիներն էլ ասում են. «Քաղաքապետը հույսը դրել է արևի վրա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով որոշ մարզային ճանապարհներին, եթե սկսվել ու շարունակվում են ձնամաքրման աշխատանքներ, ապա Գորիս քաղաքում պատկերը տխուր է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած մեծ թվով գորիսեցիներ ասում են. «Քանի օր է, առատ ձյունը գրոհել է քաղաքը, սակայն գլխավոր ճանապարհներին, ասես, սահադաշտեր լինեն։ Տեղական իշխանությունները մատը մատին չեն խփում, որպեսզի մաքրեն ճանապարհները։ Իսկ դրա համար ոչինչ պետք չէ։ Ձնամաքրման մեքենան մի քանի անգամ անցնի, այնուհետև լցնեն աղ ու ավազ, ու այդ ճանապարհներին երթևեկությունը կդառնա անվտանգ, մինչդեռ Գորիսի քաղաքապետը, երևի, հույսը դրել է արևի վրա ու իր տաքուկ աշխատասենյակից հայացքը հառելով երկնքին՝ մտովի արտասանում է՝ արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ, ձնոտ ամպեր, հեռացեք, արևին ճամփա տվեք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր