211652_close_icon
views-count75202 դիտում article-date 22:42 10-02-2020

Սյունիքի մարզի ճանապարհային ոստիկանները ձնաբքի մեջ հայտնված վարորդների համար դարձել էին և՛ բժիշկ, և՛ «խադավիկ», և՛ խորհրդատու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 10-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ զանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց շնորհակալանքի ու երախտիքի խոսքն են ուղղում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Երեկ՝ փետրվարի 9-ին, եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով մի քանի ժամ գտնվել ենք Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զանգեր կոչվող ճանապարհից մինչև Սառնակունք հատվածում և առաջինը, ինչ զգացինք՝ ճանապարհային ոստիկանների հոգատարությունն էր քաղաքացիների ու վարորդների նկատմամբ: Նրանք ոչ միայն իրենց խորհուրդներով էին մեզ օգնում, այլև մարդկային վերաբերմունքով, որոշ դեպքերում ճանապարհային ոստիկաններն ասես լինեին «խադավիկներ», ովքեր մեծ թվով վարորդների պատկանող ավտոմեքենաների անվահեծաններին անցկացնում էին անվաշղթաներ, քանի որ ինչքան էլ զավեշտ լինի, շատ վարորդներ չէին իմանում նունիսկ, թե ինչպես պետք է անվաշղթաները օգտագործեին անվահեծանների վրա: Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել 26 17՝ մեր լեզվով ասած՝ բորտի ճանապարհային ոստիկանին ու նրա գործընկերներին»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Իշխան Ավագյանի, Նաիրիի Վանյանի, և Կարեն Գրիգորյանի մասին է, իսկ նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարել նաև նույն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթեցողի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր