3615 դիտում
18:11 10-02-2020
Երևանից «երևում» է Տոկիոն
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր հանդիպել է լրագրողների հետ: Նա ասել է, որ Տոկիոն գրեթե պատրաստ է հուլիսի 24 –ին մեկնարկող օլիմպիական խաղերին: Դեսպանը հիշեցրել է 1964թ. իր երկրի մայրաքաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերի և 2011թ. Ճապոնիային միաժամանակ << խոցած >> երկրաշարժի և ցունամիի մասին: Այժմ բնության պատճառած աղետներից գրեթե հետք չի մնացել:
Անդրադառնալով մարզական ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությանը, Յամադան ասել է, որ օլիմպիական խաղերից հետո Հայաստանի ըմբշամարտի հավաքականը կհյուրընկալվի Ճապոնիայի Մինամիայզու քաղաքում: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում մարզաձևը հարուստ ավանդույթներ ունի: Իսկ Մինամիայզու քաղաքի բնակիչները սիրում են այդ մարզաձևը:
Յամադան շեշտել է, որ իր երկիրն անելու է ամեն ինչ` խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Աշխարհում տարածվող կորոնավիրուսի մասին խոսելով, Ջուն Յամադան հույս է հայտնել, որ մոտեցող գարնան հետ վիրուսը կնահանջի:
Տոկիոյի ամառային օլիմպիական 32 –րդ խաղերի մեկնարկին մնացել է 164 օր:
Նմանատիպ նյութեր
952 դիտում
12:50 25-04-2014
Տոկիոն խոստացել է Ուկրաինային 800 հազար եվրո հատկացնել
782 դիտում
21:16 11-09-2014
Տոկիոն և Փխենյանը գաղտնի հանդիպում են անցկացրել
2666 դիտում
16:38 23-02-2017
Տոկիոն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Կուրիլներում դիվիզիա տեղակայելու ծրագրի հետ կապված
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ