4539 դիտում
18:27 09-02-2020
Ռուսաստանի 26 անչափահաս քաղաքացիներ Սիրիայից վերադարձել են հայրենիք
Սիրիական ճամբարներում և բանտերում գտնվող 26 անչափահասներ փետրվարի 7-ին Սիրիայից տեղափոխվել են Ռուսաստան։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան, գրում է [url=http://regionmonitor.com/4870/]RM[/url]-ը։
Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող ճամբարիներից ու բանտերից երեխաների դուրսբերման թույլտվություն ստանալն այնքան էլ հեշտ չի եղել։ Բայց ճամբարների ու նաև երկրի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում հաջողվել է 35 անչափահասի դուրս բերել ճամբարից։
Այդ երեխաների մեծ մասը 6-8 տարեկան են։ Նրանցից այս պահին հայրենիք են վերադարձել միայն 26-ը, մյուսները դեռևս Դամասկոսում են, սպասում են տարհանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմանը։
Կուզնեցովան տեղեկացրել է, որ հաջորդ քայլը կլինի պատերազմական գոտուց ավելի փոքր տարիքի երեխաների դուրսբերումը։ Սիրիայում ծնված նման փոքրիկների թիվը շուրջ 70 է։ Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում գտնվող Ռուսաստանի անչափահաս քաղաքացիներն արդեն երրորդ տարին է՝ պարբերաբար վերադարձվում են հայրենիք։
2019թ․ նոյեմբերին Բաղդադից Ռուսաստան էին վերադարձել ավելի քան 30 անչափահասներ։ Նրանք այն երեխաներն են, որոնց ծնողներն ավելի վաղ երեխաների հետ Ռուսաստանից մեկնել էին Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու նպատակով։
Նմանատիպ նյութեր
9920 դիտում
19:42 13-04-2020
Հայաստանի առնվազն 10 հազար քաղաքացիներ ուզում են Ռուսաստանից հայրենիք վերադառնալ․ Ռուսաստանի հայերի միություն
1418 դիտում
09:24 17-10-2015
Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների
1125 դիտում
19:12 21-10-2022
Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան. Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը