211652_close_icon
views-count5027 դիտում article-date 23:34 08-02-2020

Վահագն Դիլբարյան. Ո՞վ է առաջինը մտածել ճանապարհների հոծ գծերի անհրաժեշտության մասին

Վահագն Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ո՞վ է առաջինը մտածել ճանապարհների հոծ գծերի անհրաժեշտության մասին Մեքենաների ի հայտ գալուն պես, Ջուն Մաքքերոլը սովորում է մեքենա վարել։ Նա հաճույքով մեքենա էր վարում ու հիշեցնեմ, որ 1904 թվականին ԱՄՆ-ում կնոջ մեքենա վարելը տարօրինակ էր։ Ջունը յուրահատուկ կին էր, մասնագիտությամբ բժիշկ, կրթված ու այդ տարիներին կանանց կրթական մակարդակը բավականին ցածր էր։ Մի անգամ էլ Ջունը մեքենա վարելիս ղեկը աջ է թեքում ու այդ պահին դիմացի մեքենան քիչ էր մնում այն աշխարհն ուղարկեր կնոջը։ Ջունի բախտը բերում է, քանի որ դանդաղ էր վարում, կարողանում է շատ արագ կողմնորոշվել ու կանխել դիմացից հարվածը։ Դեպքը շատ է մտահոգում Ջունին, ով գիշեր-ցերեկ մտածում էր՝ մեքենա վարելն անվտանգ չէ ու դիմացից եկող մեքենան չգիտի, թե որն է իր վարելու սահմանը։ Ու վերջապես գտնում է և դիմում Իդիո քաղաքի քաղաքապետին, որպեսզի ճանապարհների մեջտեղը գծեր քաշեն ու վարորդներին ուղղություն տան, թե ով որ ճանապարհով է մեքենա վարելու։ Հիշեցնեմ, որ խոսքը 1904 թվականի մասին է և կին, մեքենա վարող ու նման առաջարկ անող, ո՞վ նրան կլսի։ Քաղաքապետը մերժում է Ջունին։ Դոկտորը սովոր էր դժվարություններին ու մի տարա սպիտակ ներկ է գնում և N99 ճանապարհի մեջտեղից գծում է հոծ գիծ, որով էլ ինքը գնում էր աշխատանքի և վերադառնում տուն։ Ներկը բավարարում է ընդամենը 1,5 մղոնի։ Ու հրաշք։ Այդ տարածքով երթևեկով վարորդները հետևում էին իրենց ուղուն և դիմացից հարվածելու վտանգը նվազում էր, սակայն հենց վերջանում էր գիծը, սկսվում էր անկարգ երթևեկությունը։ Ջունը շուրջ 7 տարի պայքարում է, որպեսզի քաղաքապետարանը գումար հատկացնի ներկերի համար։ Վերջապես Կալիֆոռնիայում նրան տրամադրում են 163․000 դոլար, (մոտ 2 մլն դոլար այսօրվա կուրսով), որպեսզի գծեն առաջին ճանապարհները, շուրջ 3500 մղոն։ Արդյունավետությունը ստուգելուց հետո լուրը տարածվում է լույսի արագությամբ և շուտով բոլոր ճանապարհների մեջտեղում գծվում է հոծ գիծ, որը վարորդներին օգնում էր իրենց համար նախատեսված ճանապարհով մեքենա վարել և կանխել դիմացից հարված՝ փրկելով միլիոնավոր կյանքեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր