211652_close_icon
views-count17280 դիտում article-date 20:59 08-02-2020

Թայլանդում զինվորը գնդակահարել է 12 հոգու և այդ ամենը նկարահանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թայլանդում զինվորականը սպանել է 12 հոգու: Նախնական տեղեկություններով, զորամասում նա վերցրել է զենքը, սպանել այնտեղ գտնվող հրամանատարին, զինակցին և մի կնոջ: Այդ ամենը նա հեռախոսով նկարահանել է և ուղիղ ռեժիմով ցուցադրել սոցցանցում: Իր էջում նրա վերջին գրառումը եղել է. «Ես այնպես եմ հոգնել»: Դեպքից կարճ ժամանակ անց նրա սոցցանցի էջը արգելափակել են: Մարդասպանը, որի անունն է Ջակրապանտա Տոմա, զորամասից վերցրել է մեքենան և մեկնել Կորատ քաղաք: Այնտեղ մտել է առևտրի կենտրոն, և սպանել 9 հոգու: Այնուհետև նա մի քանի հոգու պատանդ է վերցրել և փակվել կենտրոնում: Պատանդների թիվը հասնում է մոտ 20-ի: Երկրի վարչապետը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները և արագացնել զինվորի չեզոքացման գործընթացը: ԼՐԱՑՎԱԾ. Քիչ առաջ Թայլանդի ոստիկանությունը հայտնեց, որ սպանվածների թիվը հասել է 17-ի, 21 հոգի վիրավորվել են: Առևտրի կենտրոն է ժամանել զինվորի մայրը, որը տղային համոզում է հանձնվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր