211652_close_icon
views-count2986 դիտում article-date 20:12 07-02-2020

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Նախագահ Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ընթացքում: Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։ Նախագահական նստավայրում տեղի կունենա Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաև «Կրոն և հանդուրժողականություն» թեմայով ելույթով: Այցի շրջանակում Հորդանանի թագավորը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նմանատիպ նյութեր