2333 դիտում
16:58 07-02-2020
Պեկինը հետաքննություն կանցկացնի 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբից բժիշկ Լի Վենլյանի մահվան կապակցությամբ
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Հուբեյի նահանգ է ուղարկելու տեսչական խումբ, որտեղ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից մահացել է բժիշկ Լի Վենլյան, հայտնում է Tass գործակալությունը։
Խումբը հետաքննություն է անցկացնելու՝ կապված նրա հետ, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը:
«Կենտրոնական իշխանությունը որոշել է Հուբեյ և (նահանգի վարչական կենտրոն) Ուհան ուղարկել տեսչական խումբ, որը կանցկացնի բժիշկ Լի Վենլյանին վերաբերող համակողմանի հետաքննություն»,- ասված է հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Լի Վենլյանն այն ո8բժիշկներից մեկն էր, ովքեր առաջինը նախազգուշացրեցին թոքաբորբի բռնկման մասին: Նա փետրվարի լույս 7-ի գիշերը մահացել է այդ հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով:
Դեկտեմբերի 30-ին բժիշկը WeChat սոցիալական ցանցում հայտնել էր նոր հիվանդության հայտնաբերման մասին՝ նելով, որ այն նման է ոչ տիպական թոքաբորբին: Այդ հաղորդագությանն անմիջապես արձագանքել էին տեղի իրավապահ մարմինները, որոնք սկզբում նրան մեղադրել էին չստուգված լուրերի տարածման մեջ։
Նմանատիպ նյութեր
2868 դիտում
17:49 19-02-2016
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում թոքաբորբից մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը
958 դիտում
11:22 02-10-2014
Պեկինը Հոնգկոնգի դեպքերի կապակցությամբ զգուշացրել է Վաշինգտոնին
1769 դիտում
21:51 26-04-2021
ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի Զլաթան Իբրահիմովիչի՝ բուքմեյքերական գրասենյակի հետ կապերի գործով
Այս բաժնից
478 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1057 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը