211652_close_icon
views-count26558 դիտում article-date 12:04 06-02-2020

Լոռու մարզի ոստիկանները պարզում են Ալավերդու նախկին քաղաքապետ, ներկայումս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրենի հետ «Թեղուտ»-ի աշխատակցի միջև տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ով ներկայումս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն, իսկ Ե. Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Փարեմուզյանի կյանքին վտանգ չի սպառնում, ով դեպքից օրեր անց արդեն ներկայանում է աշխատանքի։ *** Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Կ. Փարեմուզյանը հայտնեց, որ դանակահարության դեպք տեղի չի ունեցել, պարզապես հունվար ամսին կոնկրետ օրը չի հիշում, վճարումների հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել և այդքանով ավարտվել է, անգամ քաշքշուկ տեղի չի ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր