211652_close_icon
views-count9847 դիտում article-date 22:16 05-02-2020

Ստամբուլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. 52 մարդ հոսպիտալացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով: Վնասվածք է ստացել 52 մարդ: Նրանք հոսպիտալացրել են, զոհեր չկան: Ինքնաթիռը Ստամբուլ է ժամանել Իզմիր քաղաքից: Ինքնաթիռում եղել է 177 մարդ, 6-ը՝ անձնակազմի անդամներ: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել ու այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրև է սկսվել: Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր