211652_close_icon
views-count60886 դիտում article-date 21:18 05-02-2020

Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը հաշվառված էր «Սևան» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվաի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Հրազդան քաղաքի ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակաատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Արմեն Մ.-ն է: Պարզաբանում 2020 թվականի փետրվարի 5-ին [color=#EF2929]Shamshyan.com[/color] լրատվական կայքում զետեղվել էր «Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը հաշվառված էր «Սևան» քրեակատարողական հիմնարկում» վերտառությամբ հոդված։ Հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված քաղաքացի Արմեն Մ․-ն դատապարտված է եղել 2012 թվականին և դեռևս 2014 թվականի սեպտեմբեր ամսին ազատվել «Սևան» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի լրիվ կրումով։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/30/1146245/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 30-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկրարական վարչության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ խմբի հրամանատր Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ: Փրկարարները սանդուղքով իջել էին Հրազդան գետ և այնտեղից պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր