211652_close_icon
views-count5022 դիտում article-date 23:14 05-02-2020

Էրդողանը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի իշխանություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի կառավարությանը, որպեսզի վերջինս ուժերը հետ քաշի Իդլիբ նահանգում գտնվող թուրքական հենակետերից անդին: Էրդողանը շեշտել է, որ եթե Սիրիայի իշխանությունները փետրվարի ընթացքում դա չանեն, Թուրքիան ստիպված կլինի այդ գործն անձամբ իրականացնել: Նրա խոսքերով՝ Թուրքիան Սիրիայի հետ 1998թ. կնքված Ադանայի համաձայնագրով ահաբեկչական սպառնալիքից իր սահմանների անվտանգությունը պաշտպանելու նպատակով իրավունք ունի ներկայություն ունենալ այդ տարածքներում, գրում է [url=http://regionmonitor.com/4725/]RM[/url]-ը: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ ունի իր որևէ դաշնակցի, բարեկամի և որևէ այլ երկրի հետ առճակատման գնալ: Անդրադառնալով Ռուսաստանից Թուրքիայի ակնկալիքներին՝ Էրդողանը նշել է. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ հասկանա Սիրիայում մեր մտահոգությունները»: Ավելի վաղ Իրանի և Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիան այնտեղ 12 հենակետ էր հիմնել: Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի վերջին առաջխաղացման արդյունքում թուրքական զինված ուժերի մի շարք հենակետեր շրջափակման մեջ են հայտնվել։ Իսկ փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերն այդ հենակետերից մեկի ուղղությամբ կրակ էր բացել, որի հետևանքով 7 թուրք զինծառայող էր զոհվել:

Նմանատիպ նյութեր