3473 դիտում
16:25 05-02-2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին:
Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական և հարակից ոլորտների խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց:
Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին՝ մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը:
Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը մասնավորապես նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
919 դիտում
16:31 27-03-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը
1115 դիտում
15:19 12-03-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1012 դիտում
14:03 13-03-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
382 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը