211652_close_icon
views-count17518 դիտում article-date 10:47 05-02-2020

Betconstruct ընկերությունը Լոնդոնում արժանացել է «Technology provider of the year» մրցանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 3-ին Լոնդոնի The Savoy հյուրանոցում կայացավ խաղային ոլորտի ծրագրավորման ապահովման աշխարհի ամենահեղինակավոր «IGA Award» մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին խաղային ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ։ Այս տարի հայկական Betconstruct ընկերությունը ներկայացված էր 8 անվանակարգում։ Մրցանակաբաշխության «Technology provider of the year»՝ խաղային ոլորտի տարվա լավագույն տեխնոլոգիական մատակարար անվանակարգում ընկերությունը արժանացավ գլխավոր մրցանակին։ 2012թ-ից սկսված Betconstruct ընկերությունը մասնակցում է խաղային տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղիանակավոր London ICE ցուցահանդեսին։ Այս տարի ևս ընկերությունը պատվով կներակայանա այս հեղիանակավոր միջոցառմանը և առաջիկա օրերին ցուցահանդեսի այցելուները կծանոթանան ընկերության պրոդուկտներին և նորարարություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր