4495 դիտում
23:27 04-02-2020
ՀՔԱՎ. ՌԴ պաշտպանության նախարարությունը անվտանգության երաշխիքներ է պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար
Այսօր՝ 2020 թ․ փետրվարի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։
Այս անգամ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն․ Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել։
Նախորդ նիստերը ևս տարբեր պատճառաբանություններով չէին կայացել։ Դրանց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։
Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը նշեց, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայացել դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը 2020 թ․ մարտի 6-ին՝ ժամը 15։00-ին է։
Ն․ Մարտինյուկի գրությունները՝ [url=https://hcav.am/wp-content/uploads/2020/02/83911342_749195515611507_1252902648131092480_n.jpg]ռուսերեն[/url] և [url=https://hcav.am/wp-content/uploads/2020/02/83877668_647302516015131_2030089324078301184_n.jpg]հայերեն[/url]
Նմանատիպ նյութեր
751 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
1201 դիտում
23:01 23-03-2020
ՀՔԱՎ. Աշխատանքային իրավունքի պաշտպանության հիմնական խնդիրները՝ ըստ ՀՔԱՎ-ի վարած գործերի
880 դիտում
14:23 20-02-2023
Լեհաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար
Այս բաժնից
442 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
616 դիտում
12:19 26-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը