211652_close_icon
views-count2396 դիտում article-date 16:32 04-02-2020

Ռուսաստանը ռազմական ինքնաթիռ է ուղարկել Չինաստան՝ տարհանելու ՌԴ քաղաքացիներին

ՌԴ Օդատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռ է ուղարկվել Չինաստան, որտեղ Ուհան քաղաքից պետք է ՌԴ քաղաքացիների տեղափոխի Ռուսաստան։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Չինաստանը լքող ՌԴ քաղաքացիներին ուղեկցելու են ռազմական բժիշկներ ու վիրուսաբաններ։ Ինքնաթիը հագեցած է նաև ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, անհատական պաշտպանիչ սարքերով ու առաջին անհրաժեշտության բժշկական դեղամիջոցներով։ Բացի այդ, Ուհանից դուրս կբերվեն ԱՊՀ երկրների մի քանի քաղաքացիներ, պարզաբանել է Չինաստանում ՌԴ դեսպանը։ Նշենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում 2019-nCoV հարուցիչով վարակվածների թիվը գերազանցել է 20.600-ը, մահացել է 427 մարդ՛։

Նմանատիպ նյութեր