211652_close_icon
views-count3744 դիտում article-date 13:49 04-02-2020

Բժշկական դիմակներն պաշտպանություն չեն կորոնավիրուսից. ԱՀԿ

Բժշկական դիմակները մարդկանց չեն պաշտպանում 2019-nCoV կորոնավիրուսից, սակայն դրանք ունակ են նվազեցնելու վարակման ռիսկը, պարզաբանում է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հրապարակելով առավել հրատապ հարցերն ու պատասխանները Չինաստանում բռնկած հիվանդության կապակցությամբ: «Բժշկական դիմակ կրելը կարող է օգնել սահմանափակելու շնչուղիների հիվանդությունը, սակայն լոկ դիմակի օգտագործումը վարակից պաշտպանություն չի երաշխավորում և պետք Է զուգակցվի մյուս նախազգուշական միջոցների հետ, ներառյալ ձեռքերի հիգիենան ու շնչուղիների հիգիենան»,- արձանագրել է ԱՀԿ-ն: «Շնչուղիների հիգիենա» ասելով փորձագետները նշում են 1 մետրից ոչ պակաս հեռավորություն պահպանելը այլ մարդկանցից: Մասնագետները խորհուրդ են տալիս դիմակ կրել միայն այն դեպքերում, երբ առկա են շնչուղիների ախտանիշներ՝ հազ կամ փռշտոց, որոնք թույլ են տալիս կասկածել 2019-nCoV-ի առկայությունը կամ էլ, երբ անհրաժեշտ է խնամել հիվանդի, ով կարող է ախտահարված լինել այդ կորոնավիրուսով: ԱՀԿ-ն նշել է նաև, որ Չինաստանից ծանրոցներն անվտանգ են և այլ կորոնավիրուսների բռնկումների փորձից հայտնի է, որ դրանք երկար չեն մնում այնպիսի առարկաների վրա, ինչպիսիք են նամակներն ու ծանրոցները։

Նմանատիպ նյութեր