211652_close_icon
views-count5288 դիտում article-date 23:45 03-02-2020

Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից կազմակերպած դասախոսական միջբուհական շախմատի առաջնությանը: Այս մասին հայտնում է Արմենպրեսը: Արոնյանն առաջին անգամ է սեանս անցկացրել իր հարազատ ինստիտուտում: Հայ գրոսմայստերը միաժամանակյա սեանս է անցկացրել 9 խաղատախտակի վրա, որտեղ մրցել են 7 ԲՈՒՀ-ի ներկայացուց: «Ես ամբողջ աշխարհում սեանս տվել եմ, բայց այստեղ չէ, սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու»,-շեշտել է Արոնյանը: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունել է նման մրցաշարերի անցկացումը և վստահեցրել, որ խաղը հետաքրքիր է լինելու: Բոլոր պարտիաներն ավարտվել են Արոնյանի հաղթանակով:

Նմանատիպ նյութեր