2514 դիտում
19:45 03-02-2020
Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամեն օր 6,500 երեխա ստիպված է եղել փախչել. ՅՈՒՆԻՍԵՖ
«Սիրիայի հյուսիս-արևմուտքում առկա ճգնաժամը վերածվում է աննախադեպ մասշտաբի երեխաների ճգնաժամի։ Անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ամեն օր 6,500 երեխա ստիպված է եղել փախչել՝ այդ տարածքում տեղահանված երեխաների թիվը դեկտեմբերի սկզբից հասցնելով 300,000-ի»։
«Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, շուրջ 1,2 միլիոն երեխա մեծ կարիքի մեջ է։ Սննդամթերքի, ջրի, ինչպես նաև դեղամիջոցների մատակարարման անհրաժեշտություն կա։ Երեխաներն ու իրենց ընտանիքները հանրային վայրերում են ապաստան գտնում, այդ թվում՝ դպրոցներում, մզկիթներում, կիսակառույց շենքերում և խանութներում։ Շատերը պարզապես ապրում են բաց երկնքի տակ՝ այգիներում ՝ հորդառատ անձրևների և սարսափելի ցրտի պայմաններում։ Առողջապահական, ջրի կամ սանիտացիայի ամենատարրական ծառայությունները կա՛մ շատ սահմանափակ են, կա՛մ գոյություն չունեն»։
«ճգնաժամի հետևանքով միայն անցյալ տարի 900 երեխա է մահացել, որի 75 տոկոսը հյուսիս-արևմուտքում։ Երեխաների շրջանում ամենամեծ թվով զոհերն արձանագրվել են Իդլիբում»։
«Տեղում գտնվող մեր գործընկերների միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է օգնություն տրամադրել կարիքի մեջ գտնվող ընտանիքներին, այդ թվում՝ նրանց ովքեր վերջերս են տեղահանվել։ Տրամադրվող օգնությունը ներառում է հիգիենայի պարագաներ, մաքուր ջուր, պատվաստումներ, ինչպես նաև՝ թերսնուցման ստուգում և բուժում»։
«Տրամադրվող աջակցությունը հույժ կարևոր է, բայց այն չի կարող վերջ դնել երեխաների տառապանքին»։
«Բռնությունը պետք է դադարեցվի հանուն երեխաների»։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ թույլ տալու երեխաներին և նրանց ընտանիքներին զերծ մնալ բռնությունից, վերականգնել տարրական ծառայություններն և յուրաքանչյուր երեխայի համար այդքան անհրաժեշտ հումանիտար օգնության անխափան տրամադրումը»։
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
15:19 04-03-2016
Ծառայության ընթացքում ի՞նչ են արել Միքայելն ու Սուրիկը, որ Ժորժը ստիպված է եղել փախչել զորամասից
10134 դիտում
15:54 27-08-2019
Սերբիայում գոլ խփելուց հետո ֆուտբոլիստը ստիպված է եղել փախչել զայրացած մրցակիցներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1196 դիտում
12:13 21-05-2014
Պակիստանի հյուսիս֊արևմուտքում 80 գրոհայիններ են ոչնչացվել
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
388 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին