211652_close_icon
views-count4151 դիտում article-date 13:36 03-02-2020

Առնվազն 4 թուրք զինվորական է զոհվել Իդլիբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական դիրքերի գնդակոծության հետևանքով առնվազ 4 թուրք զինվորական է զոհվել, վիրավորվել՝ 9-ը։ Այդ մասին հայտնե է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը; Անկարայի պնդմամբ՝ թուրք զինվորականները գնդակոծվել են սիրիական բանակի կողմից Սերակիբ բնակավայրի շրջանում: Զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ի պատասխան գնդակոծությանը՝ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել ու «ոչնչացրել թիրախները Իդլիբի նահանգում»: Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Նմանատիպ նյութեր