211652_close_icon
views-count2291 դիտում article-date 13:49 03-02-2020

Ռուսաստանը դադարեցնում է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Փետրվարի 3-ից Չինաստանի հետ Ռուսաստանի երկաթուղային հաղրդակցությունը կդադարեցվի։ Այդ մասին հայտնում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը։ Որոշումը ընդունվել է ՌԴ երկաթուղային տրանսպորտի հարցերով գլխավոր սանիտարական բժիշկ Յորի Կասկովի կողմից՝ բացառելու համար Չինաստանից կորոնավիրուսի տարածումը Ռուսաստան։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։

Նմանատիպ նյութեր