3818 դիտում
17:52 02-02-2020
Կարեն Գրիգորյանը դարձել է Պորտուգալիա Օփենի հաղթող
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանըհաղթել է Լիսաբոնի միջազգային մրցաշարում:
[url=https://armenpress.am/arm/news/1003403.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` ավարտվեց Պորտուգալիա Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 33 երկրների 216 շախմատիստներ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մասնակիցների թվում էր նաև 2014 թվականին Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած Ալեքսանդր Մոտիլյովը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 7,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:
8 շախմատիստ, որոնց թվում էր նաև Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, հաղթողից հետ մնացին կես միավորով: Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Նմանատիպ նյութեր
4466 դիտում
22:51 09-01-2017
Կարեն Գրիգորյանը` Ռոկետաս դե Մար շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը