211652_close_icon
views-count7011 դիտում article-date 14:52 01-02-2020

«Այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ». Շարմազանովը՝ Փաշինյանին

Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։ Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=617950192339413&id=333386077462494]էջում[/url] գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։ Ի վերջո, ո՞րն է քո մոտեցումն ու կետը Արցախյան հարցում։ Թե չէ ձյուն է գալիս փաթիլ, փաթիլ... Հ.Գ. Հարցերիս պատասխանելուց հետո չմոռանաս ընթերցել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ»:

Նմանատիպ նյութեր