211652_close_icon
views-count6358 դիտում article-date 17:15 01-02-2020

Իրանում ուղևորատար օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

«Իրանական ավաուղիներ» ընկերությանը պատկանող Airbus-319 օդանավը վայրէջք կատարելու ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Օդանավն օդ էր բարձրացել մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից և թռչում էր դեպի Քերմանշահ։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան տեղի ժամանակով ժամը 06։00-ի սահմաններում։ Օդանավում եղել է 102 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Ոչ ոք չի տուժել։ Պարզվել է, որ պատահարը տեղի է ունեցել անիվներից մեկի պատճառով։

Նմանատիպ նյութեր