4135 դիտում
15:38 31-01-2020
Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծման ջանքերը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1003244.html]Արմենպրես[/url]»-ը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:
«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ հերթական անգամ քննարկվել է ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: «Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը: Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել, որ Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Վարչապետը կարծիք է հայտնել, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: «Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1199 դիտում
11:16 30-10-2021
ԱՄՆ-ն մտադիր է G20-ում քննարկել համաշխարհային էներգետիկ շուկաների հավասարակշռության հարցը
1061 դիտում
12:16 03-12-2021
ԵՏՀ-ն և Բելառուսի Էկոնոմիկայի նախարարությունը քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկաների գործառման արդիական հարցերը
685 դիտում
16:50 05-09-2022
Կառավարությունում քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցության հարցեր
Այս բաժնից
394 դիտում
18:52 17-04-2024
Էրդողանը հաստատել է, որ Պուտինը մեկնելու է Թուրքիա
370 դիտում
16:36 17-04-2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև