211652_close_icon
views-count1364 դիտում article-date 18:37 29-01-2020

ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 29-ին ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի տնօրենի տեղակալ Նանա Սքաուին, մատակարարման բաժնի պատասխանատու Յեսսաի Նիկոյանը, ծրագրի բիզնես աջակցության գծով օգնական Տաթեվիկ Խուդինյանը, այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունը խորացնելու, արտակարգ իրավիճակներում սննդի ձեռնարկությունների հետ համատեղ ռազմավարական հացահատիկային պաշարների ստեղծման, ինչպես նաև պարենային ապահովվածությանը վերաբերվող հարցեր: Կողմերը անդրադարձել են նաև ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցերին, որոնք աղետի ժամանակ կարող են ծառայել որպես արձագանքող ուժերի համար սննդի ապահովմա կետեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի դերակատարման հարցերի հետ կապված, անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան գրասենյակի կողմից դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը: Պարենի համաշխարհային ծրագիրը hիմնադրվել է 1961 թ-ին, նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի հասանելիությունը: Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությունը մեկնարկել է 1993 թվականին, որի շրջանակներում մինչ օրս իրականացվել են պարենային օգնության տարբեր ծրագրեր: 2010 թվականին ՀՀ կառավարությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը և նրանց ռազմավարական գործընկերները միավորեցին ջանքերը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը վերագործարկելու միջոցով սնուցումը, կրթությունը և սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր