211652_close_icon
views-count2076 դիտում article-date 18:08 29-01-2020

Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Հայոց բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

Երեկ՝ հունվարի 28-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Պատվիրակության կազմում եղել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը։ Պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ դրել 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Տոնական միջոցառումների շրջանակներում Է. Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է նաև Վարդենիս քաղաք, որտեղ նրանք Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Վարդենիսի՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգելով հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը։ Է. Մարտիրոսյանը մասնակցել է նաև Վարդենիս համայնքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված համերգին։

Նմանատիպ նյութեր