211652_close_icon
views-count4049 դիտում article-date 15:57 29-01-2020

Հովհաննես Դավթյանը. Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա

Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / մաքուր հաղթանակներ տոնեց մրցակիցների նկատմամբ ու մտավ եզրափակիչ։ Բայց հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով։ - Ափսոսում եմ , որ Փարիզում փետրվարի 7 - 8 -ին անցկացվող վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել, - ասաց ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը: - Հարց է, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Գոնե կարողանա հանդես գալ Դյուսելդորֆում փետրվարի 21 –ին տեղի ունենալիք ստուգատեսին: Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա ու դրանից հետո մտնի տատամի, որ չկրկնվի վնասվածքը: Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև հերթափոխին: Հուսալի տղաներ կան, որոնք վերջերս համալրել են ազգային հավաքականը: Մրցափորձի պակասի պատճառով նրանք առայժմ չեն գործուղվում օլիմպիական նշանակության մրցաշարերի: Փոխարենը երիտասարդները իրենց ուժերը կփորձեն ապրիլ – մայիս ամիսներին կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերին: Դավթյանը նաև խոսեց հավաքական եկող տղաների տեխնիկական հնարքների զինանոցի մասին: Լավ կլինի, որ տեղերում աշխատող նրա գործընկերները հնարավորինս շատ անդրադառնան այս խնդրին: Սա կթեթևացնի հավաքականի մարզիչների գործը և ավելի շատ ուշադրություն կհատկացվի տակտիկական հարցերին, որոնք երբեմն խոչընդոտում են հաջողությանը:

Նմանատիպ նյութեր