211652_close_icon
views-count22113 դիտում article-date 12:52 28-01-2020

Ավտովթար Երևանում. «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Opel-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 12։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 411 AD 61 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 NA 704 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդնեը դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ապահովագրական ընկերություններ և սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր էլ, եթե գտնեն նպատակահարմար, տեղեկությունը կփոխանցեն Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր