211652_close_icon
views-count2101 դիտում article-date 13:43 28-01-2020

Հայկական բանակը մեր միասնական ուժն է, մեր հավաքական արժանապատվությունը․ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայկական բանակի օրվա կապակցությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է, մեր անվտանգ կյանքի թիվ մեկ երաշխիքը: Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը: Փա´ռք Հայոց Բանակին: Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը: Փա´ռք Արցախի Հանրապետությանը»:

Նմանատիպ նյութեր