211652_close_icon
views-count1464 դիտում article-date 13:30 28-01-2020

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Նմանատիպ նյութեր