211652_close_icon
views-count7459 դիտում article-date 15:19 28-01-2020

Վարչապետն իրենից կախված ամեն ինչ անում է, որ կարողանանք հասնել ցանկալի արդյունքի. Արմեն Սարգսյանը՝ Արցախի խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք էս 28 տարիների ընթացքում բանակով հիմնականում միայն ձեռքբերումներ ենք ունեցել, իսկ բացթողումները, որոնք եղել են նաեւ կորուստներով, բնականաբար, պատերազմող երկիր է, կարող են լինել նաեւ կորուստներ: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի խորհրդական, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/556999.html]News.am[/url]-ը։ «Բայց եթե համեմատական անցկացնենք մեր թշնամու հետ, մենք բավականին շահած վիճակում ենք դուրս եկել: Բացթողումների առումով կարող եմ հիշել միայն ապրիլյան պատերազմի իրավիճակը: կորուստները բավակաին թանկ են նստել մեզ վրա, բայց քանակական առումով մենք շահած ենք: Ապագայի համար ամեն ինչ արվում է, որ մեր բանակն օր օրի ավելի բարգավաճի, հզորանա, ավելի նորանա, նոր տեխնիկայով զինվի, եւ բարոյահոգեբանական, եւ զինտեխնիկայի առումներով: Այնպես որ ՊՆ-ն այն նախարարություններից է, որ վարչապետի կողմից, նախագահի կողմից իր առջեւ դրված հանձնարարությունները կատարում է լիարժեք»,-ասաց նա: Արմեն Սարգսյանը դրական գնահատեց Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը. «Արցախի հարցի կարգավորումը միայն խաղաղ միջոցներով է հնարավոր, պատերազմական միջոցներով կարգավորում ես չեմ տեսնում: Տեսնում եմ միայն բանակցությունների միջոցով»: Արմեն Սարգսյանը չի կիսում հնչող քննադատությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում չունի հայեցակարգային մոտեցում. «Ես համամիտ չեմ այդ քննադատություններից հետ եւ չեմ էլ կարծում, որ վարչապետը այսօր չի ուզում, որ այսօր խաղաղ կարգավորում լինի: Նա իրենից կախված ամեն ինչ անում է, որ կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր