2279 դիտում
14:48 28-01-2020
Մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն եւ տեխնոլոգիական հզոր բանակը. Ավետիք Չալաբյան
Մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն եւ տեխնոլոգիական հզոր բանակը: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/AvetikNationalAgenda/posts/565873160664380]էջում[/url] գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:
«Այսօր Հայոց բանակը նշում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը։ Մեր բանակը մեր ամենամեծ սերն է ու հպարտությունը, բայց նաեւ մեր ամենամեծ հոգսն ու մտահոգությունը, եւ համարյա յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվում ենք բանակին, ապրում նրա կյանքով, անկեղծ ուրախանում նրա ձեռքբերումներով, եւ խորը ցավ ապրում նրա յուրաքանչյուր կորուստից։
Վերջին տարիների ընթացքում անմիջականորեն աշխատելով մեր բանակի հետ՝ ես խորին ակնածանքով եմ լցվել մեր բանակի, իր սպաների եւ զինվորների, իր բոլոր նվիրյալների հանդեպ, միեւնույն ժամանակ շատ ավելի լավ եմ պատկերացնում այսօր իր հոգսերն ու խնդիրները։ Մենք իսկապես կարող ենք հպարտանալ մեր բանակով՝ այն մեր անկախ պետականության ց՛այսօր ստեղծած մեծագույն արժեքն է, մեր պետության ամուր ողնաշարը, մեր հերոսների եւ նվիրյալների սխրանքի ու ավանդության հպարտ հանգրվանը։ Միեւնուն ժամանակ, մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն եւ տեխնոլոգիական, հզոր բանակը, որը շարունակաբար կապահովի մեր երկրի անվտանգությունը, մեր բոլորի խաղաղ կյանքը, եւ սեփական երկրում հաջողության հասնելու հնարավորությունը։
Այս տոնականը օրը, ես ցանկանում եմ շնորհավորել մեր բանակի յուրաքանչյուր զինվորին, սպային եւ քաղաքացիական ծառայողներին, ցանկանալ նրանց խաղաղ եւ անկորուստ ծառայություն, հաջողություն՝ բոլոր գործերում, երջանկություն՝ կյանքում։
Շնորհավոր բոլորիդ տոնը, եղբայրներ ու քույրեր, Աստծո աջը ձեզնից անպակաս»,-ասված է ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
16:16 21-09-2021
Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր. Ավետիք Չալաբյան
904 դիտում
10:28 27-07-2023
Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին. Ավետիք Չալաբյան
778 դիտում
10:31 06-08-2023
Երեկ մենք պաշտոնապես եզրափակեցինք Հայաքվեի առաջին փուլը․ Ավետիք Չալաբյան
Այս բաժնից
496 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
262 դիտում
19:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
277 դիտում
19:03 23-04-2024
Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Տավուշում սահմանազատման գործընթացին