211652_close_icon
views-count5134 դիտում article-date 16:26 27-01-2020

Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ նախօրեին Լոս Անջելեսում կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/27/pilot/3194945]Tert.am[/url]-ը: Ավիաաղետից րոպեներ առաջ նրան նախազգուշացրել են «չափազանց ցածր» թռչելու մասին: Այս մասին պարզ է դարձել օդաչուի և ավիադիսպետչերի խոսակցության ձայնագրությունից: Նշվում է, որ թռիչքի ժամանակ խիտ մառախուղ է եղել, և ավիադիսպետչերները փորձել են ճիշտ ուղղություն տալ, սակայն ավիաաղետից վայրկյաններ առաջ կորցրել են կապն ուղղաթիռի հետ: Ինչ վերաբերում է օդաչուին, ապա աղբյուրը նշում է, որ Զոբայանը բազմաթիվ սկսնակ օդաչուներին է սովորեցրել թռչել և շատ սիրված է եղել մասնագիտական շրջանակում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել: Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/27/1145913/]SHAMSHYAN.com[/url]-ը, «Լոս-Անջելես Լեյքերս» ակումբի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է ուղղաթիռի կործանման արդյունքում: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայի նահանգի Կալաբասաս քաղաքում: Աղետի պատճառներն առայժմ հայտնի չեն: Համաձայն աղբյուրների, Բրայանտը իր մասնավոր ուղղաթիռով ճանապարհորդում էր ևս երեք ուղևորի և օդաչուի հետ: Ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել: Բրայանտը բասկետբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկն էր: 1996-2016 թվականներին հանդես է եկել «Լեյքերսի» կազմում: Կոբեն NBA-ի 5-ակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, 18 անգամ մասնակցել է Բոլոր Աստղերի խաղին: Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր