211652_close_icon
views-count3904 դիտում article-date 15:12 27-01-2020

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա հատվածում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, փոխանցում է Sputnik-ը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերը ժամը 1-ին: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել։:

Նմանատիպ նյութեր