211652_close_icon
views-count2077 դիտում article-date 11:34 27-01-2020

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10156497312957434&set=a.10152536710577434&type=3&theater]էջում[/url] գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Նաղդալյանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր