211652_close_icon
views-count156702 դիտում article-date 20:59 25-01-2020

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ թիվ 26 երթուղին սպասարկող «վայ վարորդը» հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հունվարի 21-ին տեսանյութ էր հրապարակել, որը տրամադրել էր կայքի ընթերցողներից մեկը, որտեղ երևում է, թե ինչպես է մայրաքաղաքում թիվ 26 երթուղին սպասարկող 4840 Տ համանարնիշի ավտոբուսը՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում քաղաքում, ավտոբուսի մեջ էլ ունենալով ուղևորներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութի հրապարակման հաջորդ օրը Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Էվինյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ ծառայողները հայտնաբերել են օրինախախտ վարորդին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Բորիս Կ.-ին, ով ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145494/]հայտնել[/url] էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, կայքի ընթերցողը տեսանյութ է տրամադրել և իր վրդովմունքն հայտնել, թե ինչպես է մայրաքաղաքում թիվ 26 երթուղին սպասարկող 4840 Տ համարանիշի ավտոբուսը ձմռան ցրտին բաց դռներով և մեծ արագությամբ ընթանում, իսկ վարորդն էլ ասես «Դուբայում լինի»՝ չմտածելով, որ այդ կերպ խախտում է ճանապարհային երթեկության կանոնները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր