211652_close_icon
views-count31071 դիտում article-date 20:32 25-01-2020

«Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք». Սպաները բողոքում են դասընթացից դուրս թողնելու համար. News.am

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանի մոտ այսօր` հունվարի 25-ին, մի քանի սպաներ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով վերականգնել իրենց՝ որակավորման դասընթացներին մասնակցելու իրավունքը: [url=https://news.am/arm/news/556661.html?fbclid=IwAR1lm8alldCHG5fmSXouWFt7w-bnDGwCqevDqtwi6tP18f2lchCE5apEIuY]NEWS.am[/url]-ի խմբագրություն ահազանգած սպաներից մեկն ասաց, որ իրենք ընդունվել են որակավորման դասընթացների, սակայն դասերից 4 օր անց իրենց տեղեկացրել են, որ չեն կարող մասնակցել դասերին: «Մենք ընդունվել ենք, հետո դուրս են թողել, այսինքն` դասերին նստելուց 4 օր հետո, երբ որ մենք մեր ընտանիքները, օրինակ, Արցախից տեղափոխել ենք այստեղ եւ տուն ենք վարձել, քանի որ 6 ամիս, պետքա մնայինք, ասեցին, որ դուրս ենք մնացել: Այսինքն կրկնակի քննություններ պետք է տայինք, որին սպաների մի մասը չի համաձայնվել, բողոքել են, ինչի պատճառով 17 հոգուն էլ հեռացրել են որակավորման դասընթացից: Ռազմական համալասարանի պետը մեզ ասեց գնացեք, բողոքեք, որտեղ ուզում եք: Երեկ ու էսօր տարբեր պաշտոնատար անձինք են եկել, մենք ցանկանում էինք փոխնախարար Բալայանի հետ զրուցեինք, որ մեզ սպառիչ պատասխան տար, եւ մենք էլ ներկայացնեինք իրավիճակը, որ, եթե հնարավոր լիներ, վերականգնեին մեզ»,- ասաց նա: Սպայի խոսքով` այսօր ՊՆ մամուլի խոսնակ Ա, Հ-ն է իրենց հետ խոսել, նույնիսկ ռազմական ոստիկանությունից են իրենցով հետաքրրքվել: «Ա, Հ-ն մեզ ասաց, որ պաշտպանության նախարարը որոշում է կայացրել ու որոշումն այլեւս չի փոխի: Մենք էլ արդեն էդ համոզելուց հետո մնացինք 3 հոգով, որոշեցինք լրատվամիջոցի դիմել, որ մեր խնդիրը բարձրաձայնվի»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր