4542 դիտում
20:22 25-01-2020
Դավիթ Խաժակյան. Փաշինյանն իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու եզակի տաղանդ ունի
Երեւանի ավագանու »Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հռետորաբանության մեջ այդպես էլ չտարբերակեց իր դուշմաններին թշնամիներից, թշնամիներին` մրցակիցներից:
Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է...
Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու:
Իհարկե Փաշինյանի մոտեցումները չեն կարող փոխել մեր քաղաքական գիծը: Դասական քաղաքականությունը վեր է շնորհակալ կամ երախտամոռ վարքագծից: Կարևորը մեր պետականությունն է, որի կողքին ենք մենք ցանկացած փորձության ժամանակ»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
10:28 20-04-2017
Փոստանջյանի գեներում երգելու տաղանդ կա, բայց անձամբ այդպիսի տաղանդ չունի. նա չի երգելու «Առավոտ»
1011 դիտում
18:22 19-04-2022
Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր
2084 դիտում
17:03 29-08-2018
«Լույս» դաշինքն ունի մեծամասնություն ունենալու հավակնություն. Ցուցակում 111 մարդ է. Դավիթ Խաժակյան. News.am