211652_close_icon
views-count4688 դիտում article-date 23:55 25-01-2020

Իրանի ԱԳՆ. Ուկրաինական «Բոյինգի» կործանման մեղավորը գտնվում է բանտում

Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման մեղավորը պատասխանատվության է ենթարկվել և ներկա պահին գտնվում է բանտում: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ինքնաթիռը օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց կործանվել էր: Իրանական «Տոր-Մ1» հակաօդային համակարգը օդանավի ուղղությամբ միանգամից երկու հրթիռ էր արձակել, որոնք խոցել էին ինքնաթիռը, և վերջինս մի քանի մասի բաժանվելով, ընկել էր: Զոհվել էր 176 մարդ: Զարիֆը ողբերգությունը համեմատել էր 1988 թվականի աղետի հետ: Այն ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերը սխալմամբ խոցել էին իրանական քաղաքացիական ինքնաթիռը, սակայն դրա համար ներողություն չէին խնդրել, իսկ հարձակմանն առնչվող սպան պարգևատրվել էր: Ինքնաթիռում գտնվել էր 274 հոգի, բոլորն էլ զոհվել էին:

Նմանատիպ նյութեր