211652_close_icon
views-count3828 դիտում article-date 23:26 25-01-2020

Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունու հիվանդանոցում ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին: Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին: Ժամը 16:45-ի սահմաններում փրկարարները ՌԴ քաղաքացի Իգոր Ի.-ին (ծնված 1989 թ.) թրթուրավոր ամենագնացով հասցրել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս ցուցաբերվել է համապատասխան օգնություն: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նմանատիպ նյութեր