211652_close_icon
views-count4682 դիտում article-date 15:28 25-01-2020

Արցախի ԱԺ նախագահն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ashotghoulyan/photos/a.1471565326436591/2343569379236177/?type=3&theater]էջում[/url] արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին. «Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ. 1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը: 2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ: 3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության: 4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն: 5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող: Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»:

Նմանատիպ նյութեր