211652_close_icon
views-count1920 դիտում article-date 13:13 25-01-2020

Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը․ Փաշինյանը նոր 100 փաստ է ներկայացնում նոր Հայաստանի մասին. ՀՀ վարչապետ. armtimes.com

Սյունիքի մարզի Կապան քաղաքում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թվով 4-րդ մեծ ասուլիսը։ Նախորդ անգամ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Ինչպես հայտնում է [url=http://www.armtimes.com/hy/article/178917?fbclid=IwAR1F_iBcjtZBmX76k8adfMvFPwA-b2zghZBNgN8YzDlPvp_3Tj-d2C8lTCA]armtimes.com[/url]-ը, վարչապետը, դիմելով լրագրողներին, կատակեց՝ հույս ունի՝ առանց միջադեպերի են հաղթահարել դեպի Սյունիք բերող ձյունառատ ճանապարհը․ «Ճանապարհը, իհարկե, բավականին լավ սպասարկված էր, եւ ես հույս ունեմ, որ դա կոնկրետ իմ այցելության հետ կապված չէ։ Հույս ունեմ՝ ՀՀ բոլոր ճանապարհները պատշաճ սպասարկված կլինեն եւ մենք առաջիկայում բոլոր ճանապարհները կբերենք պատշաճ տեսքի»,- ասաց Փաշինյանը՝ ողջունելով նաեւ ուղիղ եթերով իրեն հետեւող քաղաքացիներին։ Փաշինյանը բոլոր հայրենակիցներին կոչ արեց անպայման այցելել Սյունիք։ Այսօր, ինչպես նախորդ ասուլիների ժամանակ, վարչապետը նախ նոր 100 փաստ հրապարակեց նոր Հայաստանի մասին։ Ի դեպ՝ լույս է տեսել «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» երրորդ գրքույկը։ Վարչապետի ներկայացրած 100 փաստերից նեկայացնում ենք մի քանիսը. 1․ 2 տարվա ընթացքում՝ 2018 եւ 2019 թվականներին կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել՝ 505,4 մլրդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետբյուջեի եկամուտները։ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ՝ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275,7 մլրդ դրամ։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ նմանօրինակ պարտքը կազմում է 76,6 մլրդ դրամ՝ ներառյալ նաեւ ԱԱՀՀ ընթացիկ պարտքերը եւ դեբետները։ Այսինքն՝ 1,5 տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 մլրդ դրամի պարտք։ 505,4 մլրդի մնացած 305 մլրդ դրամը համալրել է պետբյուջեի հարկային եկամուտների հատվածը։ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է։ Այսպիսով՝ 2018, 2019 թթ․ արդյունքներով՝ պետեկամուտների աճը 2017-ի համեմատ կազմել է 43,6 տոկոս։ Վարչապետը պարզաբանեց, որ 76,6 մլրդը ժամկետանց դեբետների չմարված մասն է։ 2․ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ ՀՀ ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5 տոկոս, ինքը 1,6 տոկոսային կետով գերազանցում է 2017-ի համապատասխան ցուցանիշը եւ 1,3 տոկոսով 2018 թվականինը։ 3 եռամսյակների տվյալներով՝ Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵԱՏՄ տարածքում, ԱՊՀ երկրների շարքում, եւ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ նաեւ եվրոպական ողջ տարածաշրջանում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.armtimes.com/hy/article/178917?fbclid=IwAR1F_iBcjtZBmX76k8adfMvFPwA-b2zghZBNgN8YzDlPvp_3Tj-d2C8lTCA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր