211652_close_icon
views-count5384 դիտում article-date 12:57 25-01-2020

Հրազենային վիրավորում ստացած զինծառայող ներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Դավիթ Տոնոյան. tert.am

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/24/1145688/]հրազենային վիրավորում[/url] ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, ով ինքն իրեն էր կրակել, կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/25/Tonoyan/3193719?fbclid=IwAR3lEC9lmdAghMr7I2RKb6jOhDA8ZjI_15fjV9TRoYoPj1t8556XHGOz1T8]Tert.am[/url]-ը։ Նախարարը նշեց, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնեց, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։ Հարցին, թե վիրավորումը միջանձային վեճի պատճառով է եղել՝ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։ «Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»։

Նմանատիպ նյութեր