2303 դիտում
13:39 25-01-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ նաև Հայաստանի մաս, հայ մշակույթի, ժառանգության մաս, և ամենակարևորը՝ հայ եկեղեցու մասն է: «Շնորհակալ ենք հայկական հոգևոր-պատմական ժառանգության, քրիստոնեական արժեքների պահպանմանը ձեր աջակցության համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
727 դիտում
14:43 01-07-2023
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մահմուդ Աբասի հետ
1614 դիտում
23:22 16-02-2014
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն առաջարկել է Երուսաղեմը դարձնել ընդհանուր մայրաքաղաք
1772 դիտում
13:24 08-12-2016
Բենյամին Նեթանյահուն մերժել է Փարիզում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպելու առաջարկը
Այս բաժնից
607 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
499 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները