211652_close_icon
views-count8593 դիտում article-date 11:52 25-01-2020

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի արևելյան Էլազըգ և Մալաթիա նահանգներում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1015 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության տարածած հայտարարությանը: Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի և 770 տուժածի մասին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/25/1145785/]հայտնել[/url] էինք, հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Երկրաշարժի հետևանքով կար 19 զոհ և ավելի քան 770 տուժած:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր