211652_close_icon
views-count5382 դիտում article-date 11:01 25-01-2020

ՀՀ պետական պարտքը 2019-ին աճել է 5,8 տոկոսով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թեպետ 2018 թվականին պետական պարտքի աճի տեմպը որոշակիորեն ընկել էր, այնուամենայնիվ, այն 2019 թ. կրկին էական ծավալներով ավելացել է։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը, որը ներառում է ինչպես մեր երկրի արտաքին, այնպես էլ ներքին պարտքը, կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5,8 %-ով և պետական պարտքի ծավալները նվազեցնելու տեսանկյունից իշխանությունները հանրության սպասումները չեն արդարացրել։ Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։ Եթե 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 122,1 մլրդ դրամ, ապա արդեն 2020 թվականի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ։ Եվ չնայած այն հայտարարություններին, թե կառավարությունը 2020 թվականին մտադիր չէ դրսից նոր վարկեր վերցնել ու ավելացնել արտաքին պարտքը, այնուամենայնիվ, բացառված չէ, որ այս տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում, ինչպես նաև երկրում ապրանքների և ծառայությունների հնարավոր գնաճը զսպելու և տնտեսությունը լրացուցիչ խթանելու համար կառավարությունը կրկին գնա նոր վարկեր վերցնելու ճանապարհով։ Եթե ներգրավված միջոցներն արդյունավետ և թիրախային չեն ծախսվելու, ապա դրանք ընդամենը միտված են լինելու պետության՝ առանց այն էլ ծանր բեռը ավելացնելուն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր